BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Անվերադարձ անցել-գնացել են չուբայսաստրուկների ժամանակները

Անվերադարձ անցել-գնացել են չուբայսաստրուկների ժամանակները
02.03.2025 | 21:53

Երկու օր է` ՖԲ տիրույթում ակտիվորեն ինչ-ինչ միտումներից են խոսում, «վերլուծություններ» անում:

Ոմանք էլ այնքան հեռուն են գնում, որ անգամ փորձում են եզրակացնել` քաղաքական ո՛ր գործիչներն են այսօր համարվում թրենդային։

Օրինակ, ես` հասարակ մահկանացուս, կարծում եմ, ավելին համոզված եմ, միանշանակ թրենդային են Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու, իրավագիտության մագիստրոս, փաստաբան Մարին Լը Պենի մակարդակի քաղաքական գործիչները։

Ի դեպ, հիշեցնեմ, Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախաշեմին, Վլադիմիր Պուտինը նրան անձամբ հրավիրեց Մոսկվա, զրուցելու` թեյի սեղանի շուրջ։

ՌԴ նախագահն իր այդ քայլով շատ կարևոր ազդակ հղեց Ֆրանսիայի հանրությանը:

Այն է` Ռուսաստանի համար նախընտրելի գործընկերը հե’նց Մարին Լը Պենն է։
Քայլ, որը, ըստ իս, կարելի է և վերծանել այսպես` անվերադարձ անցել-գնացել են չուբայսաստրուկների ժամանակները։

Իմ այդ «գաղտնազերծմամբ» նկատի ունեմ հատկապես ՀՀ գերագույն ռեկետյոր անո տոտայի ղոդուղ գյուլմամեդին, ու նաև բոլոր նրանց, ովքեր մինչ օրս համագործակցում են Չուբայսի և նրա գլոբալիստ տերերի հետ։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ